Եվրո-2020. Իտալիա - Բելգիա, Շվեյցարիա - Իսպանիա խաղերի մրցավարները

16:40   30 հունիսի, 2021

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրվա 2 հանդիպումների գլխավոր մրցավարներին:

Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Շվեյցարիա – Իսպանիա խաղի գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը, որին եզրերում կօգնեն Ստյուարտ Բերտը և Սայմոն Բենետը:

Մյունխենում կայանալիք Իտալիա – Բելգիա հանդիպումը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչը: Եզրային մրցավարներն են Տոմաժ Կլանչիկը և Անդրաժ Կովաչիչը:

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ

Հուլիսի 2

Շվեյցարիա – Իսպանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)

Իտալիա – Բելգիա՝ 23։00 (Մյունխեն)

Հուլիսի 3

Չեխիա – Դանիա՝ 20։00 (Բաքու)

Ուկրաինա – Անգլիա՝ 23։00 (Հռոմ)

Կիսաեզրափակիչ

Հուլիսի 6

Բելգիա / Իտալիա – Շվեյցարիա / Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)

Հուլիսի 7

Ուկրաինա / Անգլիա – Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։