ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

13:33   30 հունիսի, 2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է թիմի կազմը Գերմանիայի Դորդմունդ քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնության համար, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի 10 ըմբիշով՝ Գառնիկ Հովհաննիսյան (55 կգ), Դավիթ Ջոթյան (60 կգ), Վլադիմիր Հարոյան (63 կգ), Շանթ Խաչատրյան (67 կգ), Սահակ Հովհաննիսյան (72 կգ), Աշոտ Կիրակոսյան (77 կգ), Ռաֆիկ Միխեև (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Սամվել Սարգսյան (97 կգ), Ալբերտ Վարդանյան (130 կգ):

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես կգան հուլիսի 2-4-ը: Այս օրերին հանդես են գալիս ազատ ոճի ըմբիշները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.