01:38 30 հունիսի, 2021Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղում մրցեցին Շվեդիայի եւ Ուկրաինայի հավաքականները։ Շոտլանդիայի Գլազգո քաղաքի «Հեմփդեն Պարկ» ստադիոնում տեղի ունեցած դիմակայության լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեցին ուկրաինացիները։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։
27-րդ րոպեին հաշիվը բացեցին ուկրաինացիները։ Աչքի ընկավ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։
Oleksandr Zinchenko celebrates his 7th goal for Ukraine #EURO2020 pic.twitter.com/9TNYnSNElh
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 29, 2021
Շվեդիան հավասարությունը վերականգնեց 43-րդ րոպեին գերմանական «ՌԲ Լայպցիգի» 29-ամյա հարձակվող Էմիլ Ֆորսբերգի գոլի շնորհիվ։
Did you think that was going in?
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 29, 2021
Magnificent from Forsberg but his shot hits the crossbar! #EURO2020 pic.twitter.com/Req9hB6MZj
Լրացուցիչ ժամանակում շվեդներից կոշտ խաղի համար հեռացվեց չինական «Դալիան Պրոյի» 32-ամյա պաշտպան Մարկուս Դանիելսոնը։
121-րդ րոպեին Ուկրաինայի հաղթական գոլը խփեց ուկրաինական «Դնեպր-1»-ի 24-ամյա հարձակվող Արտյոմ Դովբիկը։
Քառորդ եզրափակիչում Ուկրաինան հուլիսի 3-ին Հռոմում կմրցի Անգլիայի հավաքականի հետ, որը 2։0 հաշվով հաղթել է Գերմանիային թիմին։
Եվրո-2020, 1/8 եզրափակիչ
Շվեդիա - Ուկրաինա՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ), (Գլազգո)
Էմիլ Ֆորսբերգ, 43 - Ալեքսանդր Զինչենկո, 27, Արտյոմ Դովբիկ, 120+1
Հեռացում՝ Մարկուս Դանիելսոն (Շվեդիա), 99
GOAL! Sweden 0-1 Ukraine (Zinchenko 27'). #EURO2020 pic.twitter.com/FBta3QUuWQ
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 29, 2021
GOAL! Sweden 1-2 Ukraine (Dovbyk 120'+1). #EURO2020 pic.twitter.com/HE8wtu97Dw
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 29, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.