23:12 28 հունիսի, 2021Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Խորվաթիա - Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանացիների ավագ, «Բարսելոնայի» 32-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, որն անցկացրեց 100 րոպե, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իսպանիան Խորվաթիայի հավաքականին հաղթել է լրացուցիչ ժամանակում՝ 5։3։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 3։3 հաշվով։
Բուսկետսը լավագույնն էր ճանաչվել նաեւ խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման արդյունքում։ Իսպանիան 5։0 հաշվով հաղթել էր սլովակներին եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.