22:33 28 հունիսի, 2021Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին՝ 5։3։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 3։3։
Հաշիվը բացվեց 20-րդ րոպեին «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Պեդրիի ինքնագոլի պատճառով։ Գրեթե խաղադաշտի կենտրոնից կատարած նրա հետ փոխանցումից հետո Բիլբաոյի «Աթլետիկը» ներկայացնող դարպասապահ Ունաի Սիմոնը չհասցրեց գնդակի հետեւից։
Croatia celebrate taking the lead in Copenhagen
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 28, 2021
Who's scoring next? #EURO2020 pic.twitter.com/daICiNn9kw
38-րդ րոպեին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական ՊՍԺ-ի 29-ամյա կիսապաշտպան Պաբլո Սարաբիան։
Sarabia puts Spain level! #EURO2020 https://t.co/ETh1hvYnvV pic.twitter.com/uQRUkUvyAl
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 28, 2021
Իսպանացիներին 57-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» 31-ամյա պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։
What a time to score your first international goal!
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 28, 2021
César Azpilicueta #EURO2020 pic.twitter.com/rI6LCXKwnv
20 րոպե անց Իսպանիայի առավելությունը մեծացրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը։
GOAL! Croatia 1-3 Spain (Ferran Torres 77').#EURO2020 pic.twitter.com/7t2Qdl4kXG
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 28, 2021
85-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականը Զագրեբի «Դինամոյի» 28-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը։ Ավելացված երրորդ րոպեին Զլատկո Դալիչի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց «Ատալանտայի» 26-ամյա կիսապաշտպան Մարիո Պաշալիչը, որին գոլային փոխանցումը կատարեց Օրշիչը։
in Copenhagen!
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 28, 2021
85' Mislav Oršić
90'+2 Mario Pašalić #EURO2020 pic.twitter.com/mWenBbziFw
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ 100-րդ րոպեին իսպանացիների չորրորդ գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա հարձակվող Ալվարո Մորատան։ 103-րդ րոպեին հաշիվը 5։3 դարձրեց «Ռեալ Սոսիեդադի» 24-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։
GOAL! Croatia 3-5 Spain (Oyarzabal 103').#EURO2020 pic.twitter.com/8v58QWVxtm
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 28, 2021
Իսպանիան քառորդ եզրափակիչում կհանդիպի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դիմակայության հաղթողի հետ։
Եվրո-2020, 1/8 եզրափակիչ
Խորվաթիա - Իսպանիա՝ 3։5 (հիմնական ժամանակ՝ 3։3), (տեսանյութ), (Կոպենհագեն)
Պեդրի, 20, ինքնագոլ, Միսլավ Օրշիչ, 85, Մարիո Պաշալիչ, 90+3 - Պաբլո Սարաբիա, 38, Սեսար Ասպիլիկուետա, 57, Ֆերան Տորես, 76, Ալվարո Մորատա, 100, Միկել Օյարսաբալ, 103
Which players will shine? #EURO2020 pic.twitter.com/9lvC7yFE9R
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 28, 2021
Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Բուխարեստ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.