21:09 27 հունիսի, 2021Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ իր ղեկավարած թիմի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի մասին։
«Ես կարծում եմ, որ Դե Բրույնեն հիմա լավագույն խաղարկողն է աշխարհում։ Խաղը կարդալու, խաղադաշտում ժամանակն ու տարածությունը գնահատելու նրա որակները բացառիկ են։ Ես կարծում եմ, որ Կեւինը պետք է ամեն մրցաշրջանում լինի «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Բելգիայի հավաքականը Սեւիլիայում հունիսի 27-ին կմրցի Պորտուգալիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.