01:33 27 հունիսի, 2021Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Իտալիայի հավաքականը մրցեց ավստրիացիների հետ եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 2։1։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։
32-րդ րոպեին իտալացիների հարձակվող Չիրո Իմոբիլեի հարվածից հետո Ավստրիայի թիմին գոլից փրկեց դարպասաձողը։
65-րդ րոպեին Ավստրիայի հավաքականի ավագ, պաշտպան Դավիդ Ալաբային փոխանցումից հետո հարձակվող Մարկո Արնաուտովիչը գրավեց Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։
Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը կարողացավ երկու գոլ խփել։ 95-րդ րոպեին աչքի ընկավ Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզան, որը փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին։ 105-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ատալանտայի» 24-ամյա կիսապաշտպան Մատեո Պեսինան, որը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։
SCENES at Wembley!
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 26, 2021
Matteo Pessina #EURO2020 pic.twitter.com/Em10KrZTfq
Ավստրիայի հավաքականը հաշվի տարբերությունը կրճատեց 114-րդ րոպեին գերմանական «Շտուտգարտի» 24-ամյա հարձակվող Սաշա Կալայջիչի գոլի շնորհիվ։
Իտալիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կհանդիպի Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։
Եվրո-2020, 1/8 եզրափակիչ
Իտալիա - Ավստրիա՝ 2։1 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ), (Լոնդոն)
Ֆեդերիկո Կիեզա, 95, Մատեո Պեսինա, 105 - Սաշա Կալայջիչ, 114
GOAL! Italy 2-0 Austria (Pessina 105').#EURO2020 pic.twitter.com/MQCT4i9AY4
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 26, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.