01:22 26 հունիսի, 2021Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հույս է հայտնել, որ Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Ավստրիային հաղթելու դեպքում, կվերադառնան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոն, որտեղ կանցկացվեն Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի հանդիպումները։
«Հին «Ուեմբլին» հրաշալի էր, իսկ հիմա սա ֆանտաստիկ ստադիոն է։ Այստեղ խաղալը հաճույք է։ Կան ֆուտբոլիստներ, որոնց այդպես էլ չի հաջողվում խաղալ այս ստադիոնում ամբողջ կարիերայի ընթացքում։
Եթե լավ խաղանք վաղը երեկոյան, հնարավոր է՝ այս ստադիոն վերադառնալու շանս ստանանք։ Հույս ունեմ, որ այդպես էլ տեղի կունենա։
Այս երեք տարում մեր նվաճումները շատ կարեւոր դեր են խաղում։ Մենք լավ տրամադրվածությամբ ենք մոտենում վաղվա խաղին։ Սխալվել չի կարելի։ Ավստրիան շատ ագրեսիվ եւ տեխնիկապես պատրաստված թիմ է»,- Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իտալիա - Ավստրիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.