Եվրո–2020. Ֆավորիտներն ու եզրափակիչի ամենահավանական զույգերը

18:10   25 հունիսի, 2021

Gracenote գործակալության ֆուտբոլային փորձագետները նշել են Եվրո–2020–ի ֆավորիտներին եւ եզրափակիչի ամենահավանական զույգերը։ 

Մասնագետների կարծիքով՝ ֆավորիտը Անգալիայի հավաքականն է՝ 16,5 տոկոս հավանականություն։ Երկրորդ տեղում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիան՝ 15 տոկոս։ Երրորդ տեղում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է՝ 11,8 տոկոս։

Հաջորդ երեք տեղերում են Իտալիան (10,1 տոկոս), Իսպանիան (7,6 տոկոս) եւ Նիդերլանդները (7,6 տոկոս)։ 

Gracenote–ի կանխատեսմամբ՝ եզրափակիչի ամենահավանական զույգերն են.

Բելգիա – Անգլիա՝ 7 տոկոս

Ֆրանսիա – Անգլիա՝ 5,9 տոկոս

Իտալիա – Անգլիա՝ 5,2 տոկոս

Իսպանիա – Անգլիա՝ 4,3 տոկոս

Բելգիա – Նիդերլանդներ՝ 4,2 տոկոս 

Հիշեցնենք, որ Եվրո–2020–ի խմբային փուլի արդյունքում 1/8 եզրափակիչում կմրցեն հետեւյալ թիմերը.

Եվրո–2020. 1/8 եզրափակիչ

Հունիսի 26

Ուելս - Դանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Ամստերդամ)

Իտալիա - Ավստրիա՝ 23։00 (Լոնդոն)

Հունիսի 27

Նիդերլանդներ - Չեխիա՝ 20։00 (Բուդապեշտ)

Բելգիա - Պորտուգալիա՝ 23։00 (Սեւիլիա)

Հունիսի 28

Խորվաթիա - Իսպանիա՝ 20։00 (Կոպենհագեն)

Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 23։00 (Բուխարեստ)

Հունիսի 29

Անգլիա - Գերմանիա՝ 20։00 (Լոնդոն)

Շվեդիա - Ուկրաինա՝ 23։00 (Գլազգո)

Քառորդ եզրափակիչ

Հուլիսի 2

Ֆրանսիա / Շվեյցարիա - Խորվաթիա / Իսպանիա (Սանկտ Պետերբուրգ)

Բելգիա / Պորտուգալիա - Իտալիա / Ավստրիա (Մյունխեն)

Հուլիսի 3

Նիդերլանդներ / Չեխիա - Ուելս / Դանիա (Բաքու)

Շվեդիա / Ուկրաինա - Անգլիա / Գերմանիա (Հռոմ)

Կիսաեզրափակիչ՝ հուլիսի 6-7

Եզրափակիչ՝ հուլիսի 11



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։