Մորատան սպառնալիքներ է ստացել Եվրո-2020-ի խաղից հետո

15:55   25 հունիսի, 2021

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոստովանել է, որ սպառնալիքներ է ստացել Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Լեհաստանի հետ ոչ ոքիից (1։1) հետո։ Այդ խաղում Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա ֆուտբոլիստը չէր օգտագործել մի շարք գոլային պահեր:

«Լեհաստանի դեմ խաղից հետո չեմ կարողացել քնել 9 ժամ, ստանում էի սպառնալիքներ, անպարկեշտ արտահայտություններ իմ ու ընտանիքիս հասցեին: Ինձ ասում էին, որ երեխաներս կմահանան, սակայն ինձ հետ ամեն բան կարգին է: Հնարավոր է, որ մի քանի տարի առաջ ես կհուսահատվեի դրանից ու մի քանի օր կկտրվեի աշխարհից»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Եվրո-2020-ի խմբային փուլում Մորատան մասնակցել է 3 խաղի ու դարձել մեկ գոլի հեղինակ: 1/8 եզրափակիչում իսպանացիները հունիսի 28-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։