Ֆրանչեսկո Տոտի. «Ռոման» պայմանագիր է կնքել աշխարհի ուժեղագույն մարզիչի հետ

20:48   24 հունիսի, 2021

«Ռոմայի» նախկին խաղացող, լեգենդար իտալացի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտին հռոմեական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին համարում է լավագույն մարզիչն աշխարհում։

«Մենք պայմանագիր ենք կնքել աշխարհի ուժեղագույն մարզիչի հետ։ Ես էլ կցանկանայի երիտասարդ տարիքում մարզվել նրա ղեկավարությամբ։ Երբ նա միանա թիմին, կպատմի, թե ինչ է մտածում»,– Ֆրանչեսկո Տոտիի խոսքը մեջբերում է Corriere dello Sport–ը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն մայիսին չորս տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ եւ աշխատանքը կսկսի հուլիսի 1–ին։ Իտալիայի անցած առաջնությունում «Ռոման» պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի ղեկավարությամբ գրավել է 6–րդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

44–ամյա Ֆրանչեսկո Տոտին կարիերան ավարտել է 2017 թվականին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։