Արթուր Միրանյանն «Ուրարտուի» լավագույն ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում

14:10   24 հունիսի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ճանաչվել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուի» լավագույն ֆուտբոլիստ այս մրցաշրջանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» տելեգրամյան ալիքում ավարտվել է «Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկությունը։ 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 38 տոկոսը, երկրորդ տեղում հայտնվել է Ուգոչուկվու Իվուն (31 տոկոս), եռյակը եզրափակել է Հակոբ Հակոբյանը (10 տոկոս):

Մրցանակը ստանալուց հետո Արթուր Միրանյանը կիսվել է տպավորություններով․

«Ուրախ եմ, որ նման մրցանակի արժանացա։ Անկեղծ ասած անսպասելի էր, որովհետև թիմին միացել եմ մրցաշրջանի երկրորդ հատվածում և ոչ բոլոր հանդիպումներին եմ մասնակցել։ Այս մրցանակին արժանի էր մեր թիմի գրեթե յուրաքանչյուր ֆուտբոլիստ, քանի որ իսկապես մեծ ծավալի աշխատանք ենք կատարել ու կարողացել ենք հասնել նրան, ինչին ձգտում էինք։ Բայց այդ ամենն արդեն անցյալ է, ու մենք պատրաստվում ենք նոր մրցաշրջանին»,- ասել է հարձակվողը:

Ավարտված մրցաշրջանում Արթուր Միրանյանն «Ուրարտուի» կազմում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։