Լուիս Էնրիկե. Հաճույք պարգևեցինք ֆանատներին

12:41   24 հունիսի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում Սլովակիայի հավաքականի նկատմամբ վստահ հաղթանակը 5:0 հաշվով:

«Մեզ մոտ ամեն բան չէր, որ ստացվում էր, սակայն ես գոհ եմ: Մենք հաճույք պարգևեցինք ֆանատներին, իսկ խաղացողները երջանիկ են իրենց կատարածի առթիվ: Հրաշալի մթնոլորտ էր, անհամբերությամբ սպասում ենք հաջորդ խաղին:

Ես բոլորին զգուշացրել էի, որ երբ բացում ես կափարիչը, շամպայնը ժայթքում է: Դա այն է, ինչ տեղի ունեցավ այս խաղում: Սակայն դեռ աշխատելու տեղ ունենք»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը 5 միավոր էր հավաքել 3 տուրերի արդյունքում և E խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին երկրորդ տեղով: 1/8 եզրափակիչում իսպանացիները հունիսի 28-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։