Երկրպագուները տրիբունայից Coca Cola-ի շիշ են նետել Ռոնալդուի վրա (ֆոտո)

12:12   24 հունիսի, 2021

Եվրոպայի չեմպիոնի կոչումը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի ուղղությամբ երկրպագուները շիշ են նետել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի խաղի (2:2) ժամանակ:

Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվողի՝ 11 մետրանոցից երկրորդ գոլը խփելուց հետո նրա ուղղությամբ տարբեր իրեր են ընթացել տրիբունայից: Տեսախցիկները ֆիքսել են Coca Cola-ի շիշը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կրիշտիանու Ռոնալդուն հունգարացիների դեմ Եվրո-2020-ի F խմբի առաջին տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում իր առջևից հեռացրել էր Coca Cola զովացուցիչ ըմպելիքները և ակնարկել, որ նախընտրում է ջուր: Նրա արարքը մի քանի օր դարձել էր Եվրո-2020-ի ամենաքննարկվող թեմաներից մեկը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։