«Արարատը» հրաժեշտ է տվել Արթուր Դանիելյանին և Ուրոշ Նենադովիչին

11:05   24 հունիսի, 2021

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» կազմում ելույթներն ավարտել են 23-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանն ու  սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երկու ֆուտբոլիստներն էլ նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»: Ուրոշ Նենադովիչը երևանյան ակումբի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության 18 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ, իսկ Արթուր Դանիելյանն անցկացրել է 5 հանդիպում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։