NBA. Յանգի 48 միավորներն օգնեցին «Ատլանտային», օրվա լավագույն դրվագները

11:50   24 հունիսի, 2021

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ատլանտան» 116:113 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Միլուոկիի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թրեյ Յանգը, որն «Ատլանտայի» կազմում վաստակել է 48 միավոր: «Միլուոկիից» ամենաարդյունավետն էր Յաննիս Ադետոկումբոն՝ 34 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են «Ֆինիքսը» և «Կլիպերսը»: Երկրորդ խաղից հետո շարքի հաշիվը 2:0 է՝ հօգուտ «Ֆինիքսի»:

NBA, կիսաեզրափակիչ 

«Միլուոկի» - «Ատլանտա»՝ 113:116 (28:25, 31:29, 26:34, 28:28)

Շարքի հաշիվը՝ 0:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։