23:03 23 հունիսի, 2021Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի Սլովակիա - Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանացիների ավագ, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Սեւիլիայում 5։0 հաշվով հաղթեց սլովակներին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
E խմբի վերջին տուրի մյուս խաղում Շվեդիան 3։2 հաշվով հաղթել էր լեհերին։ Այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել շվեդների կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը, որը դարձել էր դուբլի հեղինակ։

Շվեդիան նույնպես փլեյ-օֆֆում է։ Սլովակիան ու Լեհաստանն ավարտեցին պայքարը։
Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր
E խումբ
Սլովակիա - Իսպանիա՝ 0։5 (տեսանյութ), (Սևիլիա)
Մարտին Դուբրավկա, 30, ինքնագոլ, Էմերիկ Լապորտ, 45+3, Պաբլո Սարաբիա, 56, Ֆերան Տորես, 67, Յուրա Կուցկա, 71, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Ալվարո Մորատա (Իսպանիա)
Շվեդիա - Լեհաստան՝ 3։2 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)
Էմիլ Ֆորսբերգ, 2, 59, Վիկտոր Կլասոն, 90+4 - Ռոբերտ Լեւանդովսկի, 61, 84
Մրցաշարային դրություն. Շվեդիա՝ 7 միավոր, Իսպանիա՝ 5, Սլովակիա՝ 3, Լեհաստան՝ 1։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.