Պորտուգալիա - Ֆրանսիա, Գերմանիա - Հունգարիա․ Մեկնարկային կազմեր

22:20   23 հունիսի, 2021

Եվրո-2020-ի խմբային փուլում հունիսի 23-ին վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն վերջին խմբում ընդգրկված թիմերը։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմրցեն Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Մյուխենում գերմանացիները կընդունեն Հունգարիային։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Պորտուգալիա․ Պատրիսիու, Սեմեդու, Պեպե, Դիաշ, Գերեյրու, Դանիլու, Մոուտինյու, Սանշեշ, Սիլվա, Ժոտա, Ռոնալդու։

Ֆրանսիա․ Լյորիս, Կիմպեմբե, Վարան, Էրնանդես, Կունդե, Պոգբա, Կանտե, Գրիզման, Տոլիսո, Բենզեմա, Մբապե։

---

Գերմանիա․ Նոյեր, Ռյուդիգեր, Գինտեր, Հումելս, Կիմիխ, Գոսենս, Գյունդոգան, Կրոս, Հավերց, Սանե, Գնաբրի։

Հունգարիա․ Գուլաչի, Բոտկո, Նեգո, Օրբան, Օ․ Սոլոի, Ֆիոլո, Կլյայնհայսլեր, Նոդ, Շեֆեր, Ա․ Սոլոի, Շոլոի։

Երկու հանդիպումն էլ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

F խումբ

Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 23:00 (Բուդապեշտ)

Գերմանիա – Հունգարիա՝ 23:00 (Մյունխեն)

Մրցաշարային դրություն. Ֆրանսիա՝ 4 միավոր, Գերմանիա, Պորտուգալիա՝ 3-ական, Հունգարիա՝ 1։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.