20:43 23 հունիսի, 2021Կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը պայմանագիր է կնքել Բեռլինի «Հերտայի» հետ, որի երիտասարդական թիմում էլ սկսել է կարիերան։ Գանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նրա նախորդ թիմը իտալական «Մոնցան» էր։ Բոատենգն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Հերտային»։
Կեւին-Պրինս Բոատենգը «Հերտայի» երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել նաեւ 1994-2007-ին։ Այնուհետեւ հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Պորտսմութում», իտալական «Ջենոայում», «Միլանում», գերմական «Շալկեում», իսպանական «Լաս Պալմասում», գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտում», կատալոնական «Բարսելոնայում», իտալական «Ֆիորենտինայում», թուրքական «Բեշիկթաշում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.