Դեշամ. Այն, որ կարող ենք պայքարից դուրս թողնել Պորտուգալիային, չի ավելացնում մեր մոտիվացիան

14:44   23 հունիսի, 2021

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն անդրադարձել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում:

«Մենք արդեն դուրս ենք եկել փլեյ-օֆֆ, և դա ինչ-որ տեղ ավելացնում է հանգստությունը: Սակայն այն, որ մենք կարող ենք պայքարից դուրս թողնել Պորտուգալիային, չի ավելացնում մեր մոտիվացիան: Մեր նպատակը հնարավորինս լավ արդյունքի հասնելն է: Դա մեզ հնարավորություն կտա բարձր տեղ զբաղեցնել խմբում և ավելի հարմար մրցակցի հանդիպել 1/8 եզրափակիչում»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Երկրորդ տուրից հետո Ֆրանսիան ունի 4 միավոր, Պորտուգալիան ու Գերմանիան՝ 3-ական, իսկ Հուգնարիան՝ 1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։