Մոուրինյոն քննադատել է Բրունու Ֆերնանդեշի խաղը Եվրո-2020-ում

13:51   23 հունիսի, 2021

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի խաղը Եվրո-2020-ում:

«Պորտուգալիան բարձր մակարդակի թիմ է, որն ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի: Սակայն, դրա համար նրանց պետք է, որ խաղադաշտում լինեն 11 խաղացողներ: Բրունու Ֆերնանդեշն, իհարկե, դաշտ դուրս եկավ նախորդ 2 խաղերում, սակայն նա չէր խաղում: Հուսով եմ, որ Ֆրանսիայի դեմ խաղում Բրունուն վերջապես կանի ինչ-որ բան, քանի որ նա անհավանական ներուժով խաղացող է: Ֆերնանդեշը շատ բան ունի Պորտուգալիայի հավաքականին տալու, սակայն իրականությունն այնպիսին է, որ նա պարզապես բացակայում էր նախորդ խաղերում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի F խմբի երրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Երկրորդ տուրից հետո Ֆրանսիան ունի 4 միավոր, Պորտուգալիան ու Գերմանիան՝ 3-ական, իսկ Հուգնարիան՝ 1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։