«Բարսելոնան» Մեսիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին կհայտարարի հունիսի 24-ին

12:40   23 հունիսի, 2021

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է թիմի ավագ Լիոնել Մեսիի հետ գործող պայմանագիրը երկարաձգելուն, տեղեկացնում է El Chiringuito TV-ն:

«Բարսելոնան» գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի հունիսի 24-ին: Կողմերը փոխհամաձայնության են եկել բոլոր հարցերում, և մնում է միայն ստորագրել փաստաթղթերը: Արգենտինացի հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառ:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ. հունիսի 30-ին:

Այս մրցաշրջանում 33-ամյա Մեսին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։