Ֆերդինանդ Կարապետյանը ստացավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր

21:54   22 հունիսի, 2021

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը ստացավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը։ Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը արժանացել է եվրոպական գոտու համար հատկացված ուղեգրերից մեկին։ Այս մարզաձեւում նա կլինի Հայաստանի միակ մասնակիցը։

Մինչև այս Հայաստանն ուներ 13 ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), երկուսը բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան 52 կգ, Արման Դարչինյան 75 կգ), երկուսը ծանրամարտում (Սիմոն Մարտիրոսյան, 109 կգ, Իզաբելա Յայլյան, 59 կգ),

մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան), եռացատկում (Լեւոն Աղասյան), հրաձգությունում (Էլմիրա Կարապետյան)։

 Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.