Paris Rapid & Blitz. Լեւոն Արոնյանը գրավեց 5–րդ տեղը

20:28   22 հունիսի, 2021

Լեւոն Արոնյանը 5–րդ տեղը գրավեց Փարիզում անցկացված Grand Chess Tour-ի երկրորդ փուլում՝ արագ եւ կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարում։

Հայ գրոսմայստերը 36 հնարավորից վաստակեց 17,5 միավոր։ Կայծակնային խաղի երկրորդ մրցումային օրը Լեւոն Արոնյանը հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավին, ոչ ոքի խաղաց ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերի, Յան Նեպոմնյաշչու, իրանացի Ալիռեզա Ֆիրուջայի (ՖԻԴԵ), ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, պարտվել ամերիկացի Ուեսլի Սոյին, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին։

Հաղթողի կոչումը նվաճեց Ուեսլի Սոն՝ 24,5 միավոր։ Երկրորդը Յան Նեպոմնյաշչին է՝ 21,5 միավոր։ Երրորդ եւ չորրորդ տեղերը գրավեցին 18–ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե–Լագրավն ու Ալիռեզա Ֆիրուջան։

Կայծակնային խաղի առաջին մրցումային օրը Լեւոն Արոնյանը հաղթել էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ամերիկացի Ուեսլի Սոյին, ոչ ոքի խաղացել հունգարացի Ռիչարդ Ռապորտի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, պարտվել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային (ՖԻԴԵ), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավին։

Արագ խաղի մրցաշարում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավի,  իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի (ՖԻԴԵ), ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, հաղթել ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին, պարտվել ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերին եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։

Արագ խաղում հաղթանակի համար տրվում էր 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, կայծակնային խաղում հաղթանակի համար տրվում էր 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր։

Grand Chess Tour-ի 5 մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,275 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։