Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնս

09:16   22 հունիսի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 22-ին խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն D խմբում ընդգրկված թիմերը։

Լոնդոնում Անգլիայի հավաքականը կմրցի չեխերի հետ։ Շոտլանդիայի թիմը Գլազգոյում կընդունի աշխարհի փոխչեմպիոն խորվաթներին։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Առաջին երկու տուրում Անգլիան 1։0 հաշվով հաղթել է խորվաթներին, 0։0 հաշվով խաղացել շոտլանդացիների հետ, որոնք նաեւ 0։2 հաշվով պարտվել են չեխերին։ Խորվաթիա - Չեխիա հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Անգլիան ու Չեխիան ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգրեր։

Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: 

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

D խումբ

Չեխիա - Անգլիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Լոնդոն)

Խորվաթիա - Շոտլանդիա՝ 23։00 (Գլազգո)

Մրցաշարային դրություն․ Չեխիա՝ 4, Անգլիա՝ 4, Խորվաթիա՝ 1, Շոտլանդիա՝ 1։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.