«Միլանն» ու «Յուվենտուսը» ցանկանում են ձեռք բերել Էդին Ջեկոյին

11:33   21 հունիսի, 2021

«Միլանն» ու «Յուվենտուսը» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» 35–ամյա հարձակվող Էդին Ջեկոյին, հաղորդում է gazetta.it–ը։ 

Բոսնիացի ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30–ը, սակայն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն պատրաստ է բաց թողնել նրան։ «Ռոման» կխզի պայմանագիրը եւ ազատ գործակալի կարգավիճակ կտա Ջեկոյին, որը ստանում է 7,5 միլիոն եվրո։ Transfermarkt–ը նրա տրանսֆերը գնահատում է 4 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում Ջեկոն մասնակցել է 38 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։  

Ջեկոն «Ռոմայում» է խաղում 2015 թվականից։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ չեխական «Տեպլիցեում»,  գերմանական «Վոլֆսբուրգում» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։