19:02 20 հունիսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 20-ին խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն A խմբում ընդգրկված Իտալիան ու Ուելսը, Շվեյցարիան ու Թուրքիան։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
Իտալիա․ Դոնարումա, Բոնուչի, Տոլոի, Էմերսոն, Պեսինա, Բաստոնի, Վերատի, Ժորժինյո, Բեռնարդեսկի, Կիեզա, Բելոտի։
Ուելս․ Ուորդ, Ռոբերտս, Ռոդոն, Ամպադու, Գանտեր, Ուիլյամս, Մորել, Ալեն, Ռեմզի, Բեյլ, Ջեյմս։
----
Շվեյցարիա․ Սոմեր, Էլվեդի, Վիդմեր, Ականջի, Ցուբեր, Ֆրոյլեր, Գ․ Ջակա, Ռոդրիգես, Սեֆերովիչ, Շաքիրի, Էմբոլո։
Թուրքիա․ Չաքիր, Չելիկ, Մյուլդյուր, Դեմիրալ, Սյոյունջյու, Տուֆան, Ունդեր, Չալհանօղլու, Կահվեջի, Այհան, Յիլմազ։
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20։00-ին։
1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված Իտալիայի հավաքականն առաջին տուրում 3։0 հաշվով հաղթել է թուրքերին, երկրորդ տուրում նույն հաշվով պարտության է մատնել շվեյցարացիներին, որոնք երկրորդ տուրում 1։1 հաշվով են ավարտել խաղը Ուելսի հետ։ Երկրորդ տուրում Ուելսը 2։0 հաշվով հաղթել է թուրքերին։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
Իտալիա - Ուելս՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Հռոմ)
Շվեյցարիա - Թուրքիա՝ 20։00 (Բաքու)
Մրցաշարային դրություն․ Իտալիա՝ 6, Ուելս՝ 4, Շվեյցարիա՝ 1, Թուրքիա՝ 0։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.