«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Ուկրաինայի հավաքականի հարձակվողին

18:24   20 հունիսի, 2021

«Միլանը» հետաքրքրված է Ուկրաինայի հավաքականի եւ բելգիական «Գենտի» հարձակվող Ռոման Յարեմչուկի ծառայություններով, հաղորդում է ua.tribuna.com-ը։ Իտալական ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին այս հարցով դիմել է «Գենտի» ներկայացուցիչներին։

«Միլանը» ցանկանում է 3 միլիոն եվրոյով ձեւակերպել Յարեմչուկի մեկ տարվա վարձակալություն, այնուհետեւ տրանսֆերը 15 միլիոն եվրոյով գնելու իրավունքով։

Յարեմչուկին գնելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Վեստ Հեմն» ու գերմանական «Վոլֆսբուրգը»։ «Գենտը» ցանկանում է տրանսֆերից ստանալ 25 միլիոն եվրո։

Բելգիայի ավարտված առաջնությունում Յարեմչուկը խփել է 20 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Յարեմչուկը մասնակցում է Եվրո-2020-ին եւ առաջին երկու տուրում խփել է 2 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։