16:44 20 հունիսի, 2021Դանիայի հավաքականի եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Յուսուֆ Պոուլսենը խոսել է Ռուսաստանի հետ առաջիկա դիմակայությունից իր սպասելիքների մասին։ Դանիայի եւ Ռուսաստանի թիմերը կհանդիպեն Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրում։
«Ակնկալում եմ միայն հաղթանակ։ Դա միակ արդյունքն է, որը կարող է մեզ տալ փլեյ-օֆֆի ուղեգիր։ Վստահ եմ, որ Բելգիայի հետ դիմակայությունում մեր ցուցադրած խաղի նման մեզ դրսեւորելու դեպքում կհասնենք դրական արդյունքի։
Եթե չես կարող հաղթել Ռուսաստանի նման թիմի, արժանի չես փլեյ-օֆֆի։ Մենք դեռ կարող ենք իրականացնել մեր երազանքներն այս մրցաշարում»,- Պոուլսենի խոսքը մեջբերում է sport.tv2.dk-ն։
B խմբում Դանիան 0։1 հաշվով պարտվել է Ֆինլանդիային, 1։2 հաշվով՝ Բելգիային, որը երկու հաղթանակից հետո ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Վերջին տուրում Ֆինլանդիան կհանդիպի Բելգիայի հետ։ Եթե Դանիան հաղթի ռուսներին, իսկ Ֆինլանդիան պարտվի Բելգիային, դանիացիները երրորդ տեղից դուրս կգան հաջորդ փուլ։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.