Լուիս Էնրիկե․ Այս խաղից հետո հաճելի զգացողություն չունեմ

14:33   20 հունիսի, 2021

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհ է Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում իր ղեկավարած թիմի խաղից եւ արդյունքից։ Իսպանացիները Սեւիլիան 1։1 հաշվով էին ավարտել պայքարը Լեհաստանի հավաքականի հետ։

«Ցանկանում եմ շուտ վերլուծել տվյալ խաղը, որից հետո հաճելի զգացողություն չունեմ։ Հնարավոր է՝ մենք գերազանցում էինք մրցակցին, բայց դա բավարար չէ հաղթանակի համար։

Ես հավանեցի Լեհաստանի թիմի խաղը։ Նրանց հաջողվեց շատ պահեր ստեղծել։ Մենք չափից շատ էինք ձգտում հաղթանակի, բայց ակնհայտ գոլային պահեր չէինք ստեղծում։ Ափսոս, որ մեզ չհաջողվեց վճռական պահին արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

Ես կարծում էի, որ մենք ավելի մեծ առավելություն կունենանք Լեհաստանի թիմի նկատմամբ, բայց ես սխալվեցի։ Մենք ցանկանում էինք հաղթել, բայց հնարավոր է, որ այս ոչ ոքին էլ բավարար լինի, եթե վերջին տուրում հաղթենք Սլովակիային։ Այդ դեպքում կարող ենք նույնիսկ առաջինը լինել խմբում։ Ոչ ոք չի ասել, որ հեշտ պայքար է լինելու խմբում»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը։

E խմբում Իսպանիան 2 միավորով երրորդն է, Լեհաստանը վերջինն է՝ 1 միավոր։ Առաջատարը Շվեդիան է՝ 4 միավոր, երկրորդ տեղում ընթացող Սլովակիան ունի 3 միավոր։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առաջին տուրում 0։0 հաշվով էր խաղացել Շվեդիայի հետ։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։