Վերատին վերականգնվել է ծնկի վնասվածքից հետո եւ կօգնի Իտալիայի հավաքականին

13:15   20 հունիսի, 2021

Իտալիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին վերականգնվել է ծնկի վնասվածքից հետո եւ պատրաստ կլինի Ուելսի դեմ Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպմանը A խմբում։

«Մարկոն պետք է խաղա։ Այսքան մարզումներից հետո նա պատրաստ է։ Տեսնենք, թե ինչ վիճակում կլինի նա առաջին խաղակեսից հետո»,- Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եվրո-2020-ի առաջին երկու հանդիպումները Վերատին բաց է թողել։ Իտալիան հաղթել է Թուրքիային (3:0) եւ Շվեյցարիային (3:0)՝ ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։

Երրորդ տուրի Իտալիա – Ուելս հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ Ուելսը 4 միավորով երկրորդ տեղում է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.