12:29 20 հունիսի, 2021Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է Լեհաստանի հետ ոչ ոքի արդյունքը (1։1) Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում։
«Հերթական հաղթանակը բաց թողեցինք, մնաց փլեյ-օֆֆ դուրս գալու վերջին շանսը։ Չգիտեմ՝ ինչ ասել։ Ունեինք հաղթելու հնարավորություններ։ Մենք վստահ ենք, որ կարող ենք ավելի լավ խաղալ եւ հաղթել։
Կարեւոր չէ, որ ես խփեցի գոլը, ես միայն ցանկանում են թիմային հաղթանակ։ Շնորհակալ եմ Լուիս Էնրիկեին վստահության համար։ Այսպիսին է կյանքը, լինում են բարդ պահեր։ Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել եւ շարժվել առաջ։
Մարդիկ կարող են քննադատել, մեր երկրում ազատ կարելի է կարծիք հայտնել, բայց մենք մտադիր ենք հասնել հաջողության եւ դրա համար տալ բոլոր ուժերը»,- Մորատայի խոսքը մեջբերում է AS-ը։
E խմբում Իսպանիան 2 միավորով երրորդն է, Լեհաստանը վերջինն է՝ 1 միավոր։ Առաջատարը Շվեդիան է՝ 4 միավոր, երկրորդ տեղում ընթացող Սլովակիան ունի 3 միավոր։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առաջին տուրում 0։0 հաշվով էր խաղացել Շվեդիայի հետ։
Եվրո-1996-ից հետո առաջին անգամ Իսպանիան առաջին երկու տուրերում հաղթանակ չի տանում։ Այն ժամանակ իսպանացիները հաղթեցին երրորդ տուրում եւ դուրս եկան փլեյ-օֆֆ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.