01:17 20 հունիսի, 2021Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի Իսպանիա - Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց իսպանացիների ավագ, «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան, որն անցկացրեց ամբողջ խաղը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Սեւիլիայում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
E խմբում Իսպանիան 2 միավորով երրորդն է, Լեհաստանը վերջինն է՝ 1 միավոր։ Առաջատարը Շվեդիան է՝ 4 միավոր, երկրորդ տեղում ընթացող Սլովակիան ունի 3 միավոր։
Առաջին տուրում իսպանացիները 0։0 հաշվով են խաղացել Շվեդիայի հետ, Լեհաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Սլովակիայի թիմին, որը երկրորդ տուրում 0։1 հաշվով տանուլ տվեց խաղը շվեդներին։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
Իսպանիա - Լեհաստան՝ 1։1 (Սեւիլիա)
Ալվարո Մորատա, 25 - Ռոբերտ Լեւանդովսկի, 54
Չիրացրած 11մ՝ Ժերար Մորենո (Իսպանիա), 58
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.