Paris Rapid & Blitz. Արոնյանը ոչ ոքի խաղաց Ռապորտի եւ Սոյի հետ, պարտվեց Նեպոմնյաշչուն

20:15   19 հունիսի, 2021

Փարիզում շարունակվում է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը՝ արագ եւ կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարը։

Լեւոն Արոնյանը արագ խաղի 6 տուրից հետո 12 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ չորրորդ տեղում է։

Հայ գրոսմայստերը երկրորդ օրը ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ, պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։

Առաջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, հաղթել ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին։

Արագ խաղում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, կայծակնային խաղում հաղթանակի համար կտրվի 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր։

Հունիսի 20-ին Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավը, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (ՖԻԴԵ) եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը։

Այնուհետեւ երկու օրում կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։

Grand Chess Tour-ի 5 մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,275 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։