Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնս

11:15   19 հունիսի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 19-ին կավարտվեն երկրորդ տուրի հանդիպումները։

E խմբում Իսպանիայի հավաքականը Սեւիլիայում կընդունի լեհերին։

Առաջին տուրում իսպանացիները 0։0 հաշվով են խաղացել Շվեդիայի հետ, Լեհաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Սլովակիայի թիմին, որը երկրորդ տուրում 0։1 հաշվով տանուլ տվեց խաղը շվեդներին։

F խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Բուդապեշտում կմրցի հունգարացիների հետ։

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Մյունխենում կխաղա գերմանացիների հետ։ Առաջին տուրում պորտուգալացիները 3։0 հաշվով հաղթել են Հունգարիային, ֆրանսիացիները նվազագույն հաշվով պարտության են մատնել Գերմանիայի թիմին։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: 

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

Իսպանիա - Լեհաստան՝ 23։00 (Սեւիլիա)

F խումբ

Հունգարիա - Ֆրանսիա՝ 17։00 (Երեւանի ժամանակ), (Բուդապեշտ)

Պորտուգալիա - Գերմանիա՝ 20։00 (Մյունխեն)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.