Ռաֆայել Վարանը կհեռանա «Ռեալից»

23:26   18 հունիսի, 2021

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը Եվրո–2020–ից հետո կհայտարարի Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին, հաղորդում է El Golazo de Gol–ը։

28–ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Վարանը 2011 թվականին ֆրանսիական «Լանսից» է տեղափոխվել Մադրիդ 10 միլիոն եվրոյի դիմաց։

Եվրո–2020–ը կավարտվի հուլիսի 11–ին։ Ֆրանսիայի հավաքականը հունիսի 19–ին կխաղա Հունգարիայի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։