Անդրեյ Շեւչենկո․ Նախագահ Զելենսկին զանգեց եւ հանդերձարանում շնորհավորեց մեզ

11:15   18 հունիսի, 2021

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը Հյուսիսային Մակեդոնիայի թիմի նկատմամբ Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում։

«Ցանկանում եմ շնորհավորել երկրպագուներին այս մրցաշարում մեր հավաքականի առաջին հաղթանակի կապակցությամբ։ Շնորհակալ ենք աջակցության համար։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգեց եւ հանդերձարանում շնորհավորեց թիմին։ Շատ հաճելի է, որ ամբողջ Ուկրաինան երկրպագում է մեզ։

Հուզական խաղ ստացվեց։ Ցանկանում էինք, որ այն շուտ ավարտվեր։ Լավ խաղացինք, բայց որոշ դրվագներում կար նյարդայնություն»,- Շեւչենկոյի խոսքը մեջբերում է ukrinform.ua-ը։ 

C խմբում Ուկրաինան ու Ավստրիան ունեն 3-ական միավոր եւ հունիսի 21-ին կխաղան իրար հետ։  6 միավոր վաստակած Նիդերլանդներն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Հյուսիսային Մակեդոնիան երկու պարտությունից հետո վերջինն է։  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.