Եվրո-2020․ Նիդերլանդների թիմը պարտության մատնեց ավստրիացիներին եւ դուրս եկավ փլեյ- օֆֆ (ֆոտո, վիդեո)

00:51   18 հունիսի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդների հավաքականն Ամստերդամում ընդունեց ավստրիացիներին։ Ֆրանկ դե Բուրի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Հոլանդացիների առաջին գոլը 11-րդ րոպեին խփեց հարձակվող Մեմֆիս Դեպայնը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ 67-րդ րոպեին պաշտպան Դենզել Դյումֆրիսը կրկնապատկեց հաշիվը։

Նիդերլանդները 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը եւ ապահովեց տեղը 1/8 եզրափակիչում։ Ուկրաինան ու Ավստրիան 3-ական միավորով հաջորդ տեղերում են։ Հյուսիսային Մակեդոնիան առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Երրորդ տուրում հունիսի 21-ին Նիդերլանդները կմրցի մակեդոնացիների հետ, Ավստրիայի մրցակիցը կլինի Ուկրաինան։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

C խումբ

Նիդերլանդներ - Ավստրիա՝ 2։0 (տեսանյութ), (Ամստերդամ)

Մեմֆիս Դեպայ, 11, 11մ, Դենզել Դյումֆրիս, 67



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.