09:16 18 հունիսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 18-ին կշարունակվեն երկրորդ տուրի հանդիպումները։
E խմբում Շվեդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կմրցի սլովակների հետ։
Առաջին տուրում Շվեդիայի հավաքականը 0։0 հաշվով է խաղացել իսպանացիների հետ, Սլովակիան 2։1 հաշվով հաղթել է լեհերին եւ խմբի առաջատարն է։
D խմբում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը Գլազգոյում կմրցի չեխերի հետ։ Անգլիայի հավաքականը Լոնդոնում կընդունի շոտլանդացիներին։
D խմբի առաջին տուրում Խորվաթիան 0։1 հաշվով պարտվել էր Անգլիային, Շոտլանդիան՝ 0։2 հաշվով չեխերին։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
Շվեդիա - Սլովակիա՝ 17։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)
D խումբ
Խորվաթիա - Չեխիա՝ 20։00 (Գլազգո)
Անգլիա - Շոտլանդիա՝ 23։00 (Լոնդոն)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.