Եվրո-2020․ Ուկրաինան ուժեղ էր Հյուսիսային Մակեդոնիայից (ֆոտո, վիդեո)

18:50   17 հունիսի, 2021

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականը Բուխարեստում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։ Անդրեյ Շեւչենկոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Առաջին խաղակեսում ուկրաինացիներից աչքի ընկան հարձակվողներ Անդրեյ Յարմոլենկոն ու Ռոման Յարեմչուկը։

57-րդ րոպեին մակեդոնացիները ստացան 11 մետրանոցի իրավունք։ Կիսապաշտպան Էզգան Ալիոսկիի հարվածից հետո դարպասապահ Գեորգի Բուշչանը հետ մղեց գնդակը, սակայն Ալիոսկին առաջինը հասավ եւ գրավեց դարպասը։

83-րդ րոպեին 11 մետրանոցի իրավունք ստացան ուկրաինացիները, սակայն կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին չկարողացավ գրավել Ստոլե Դիմիտրիեւսկիի պաշտպանած դարպասը։

Ուկրաինան 3 միավորով C խմբի երրորդ տեղում է, Հյուսիսային Մակեդոնիան առանց միավորի կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։

Առաջին տուրում Ուկրաինան 2։3 հաշվով պարտվել էր հոլանդացիներին, Հյուսիսային Մակեդոնիան՝ 1։3 հաշվով ավստրիացիներին։

Վերջին տուրում Ուկրաինան կմրցի ավստրիացիների, Հյուսիսային Մակեդոնիան՝ հոլանդացիների հետ։ Այդ հանդիպումները տեղի կունենան հունիսի 21-ին։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

C խումբ

Ուկրաինա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 2։1 (տեսանյութ), (Բուխարեստ)

Անդրեյ Յարմոլենկո, 29, Ռոման Յարեմչուկ, 34 - Էզգան Ալիոսկի, 57

Չիրացրած 11մ՝ Ռուսլան Մալինովսկի (Ուկրաինա), 83 - Էզգան Ալիոսկի (Հյուսիսային Մակեդոնիա), 57

Նիդերլանդներ - Ավստրիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Ամստերդամ)

B խումբ

Դանիա - Բելգիա՝  20։00  (Կոպենհագեն)



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։