Սերխիո Ռամոս․ Չեմ դիտարկում «Սեւիլիայի» տարբերակը

20:45   17 հունիսի, 2021

Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը չերկարաձգած Սերխիո Ռամոսը չի դիտարկում «Սեւիլիա» վերադառնալու տարբերակը։ 35-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ից կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

«Մենք դեռ չենք մտածել որեւէ թիմի մասին։ Հունվարից իմ գործակալի հետ կապվել են որոշ ակումբներ, բայց ես ոչ մի վայրկյան չեմ մտածել «Ռեալից» հեռանալու մասին։

«Սեւիլիան» եւս մեկ ակումբ է, որն իմ սրտում է, բայց հիմա ես չեմ դիտարկում այդպիսի տարբերակ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանական մամուլը գրել էր, որ Ռամոսի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Սերխիո Ռամոսը 2005 թվականին «Սեւիլիայից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։