Եվրո-2020․ Դե Բրույնեն եւ Վիտսելը պատրաստ կլինեն Դանիայի դեմ խաղին

18:03   17 հունիսի, 2021

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից առաջ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է թիմի կիսապաշտպաններ Կեւին Դե Բրույնեի եւ Ակսել Վիտսելի առողջական վիճակի մասին։ Նրանք վնասվածքներ ունեին։

«Դե Բրույնեն առողջ է եւ պատրաստ է խաղալ։ Խնդիրը խաղաժամանակն է։ Ես գոհ եմ վերականգնման տեմպից։ Նույնը կարող եմ ասել Վիտսելի մասին։ Մենք ցանկանում ենք հաջորդ երկու հանդիպումներին մոտենալ օպտիմալ կազմով»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Երկու ֆուտբոլիստներն էլ բաց էին թողել Եվրո-2020-ի առաջին տուրի հանդիպումը Ռուսաստանի հետ։ Բելգիացիները հաղթել էին 3։0 հաշվով։ Երկրորդ տուրի հանդիպումը դանիացիների հետ Բելգիան կանցկացնի հունիսի 17-ին։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.