Ջենարո Գատուզոն լքեց «Ֆիորենտինան» պայմանագիր կնքելուց 3 շաբաթ անց

14:01   17 հունիսի, 2021

Իտալական «Ֆիորենտինան» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից Ջենարո Գատուզոյի հեռանալու մասին։ Մայիսի 25-ին կնքած պայմանագիրը կողմերը խզել են փոխադարձ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալացի մասնագետը «Ֆիորենտինան» գլխավորել էր մայիսի 25-ին եւ պարտականությունների կատարմանը պետք է անցնեն հուլիսի 1-ից։

Իտալական մամուլը գրում է, որ Գատուզոն ու «Ֆիորենտինան» համաձայնության չեն հասել տրանսֆերային քաղաքականության հարցում։ Իտալիայի անցած առաջնությունում «Ֆիորենտինան» գրավել է 13-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Գատուզոն «Նապոլիից» հեռացվել էր Իտալիայի առաջնության վերջին տուրում «Վերոնայի» հետ 1։1 խաղալուց եւ 5-րդ տեղ նահանջելուց հետո։ Նա «Ֆիորենտինայում» փոխարինել էր  Ջուզեպե Յակինիին։ 

Գատուզոն նեապոլյան թիմը գլխավորել էր 2019թ. դեկտեմբերին։ 2020թ. հունիսին «Նապոլին» նվաճեց Իտալիայի գավաթը։ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Նապոլին» 5-րդն էր եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։