Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են ԵԱ-ում

10:22   17 հունիսի, 2021

Իտալիայում հունիսի 17-ին կմեկնարկի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Առաջին օրը Հայաստանի մարզիկներից ռինգ դուրս կգա 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը։ Նա կմենամարտի շվեդ Պետեր Կուկի հետ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 8 մարզիկով: Իտալիայում Հայաստանը կունենա նաեւ 2 կին ներկայացուցիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։