Եվրո-2020․ Իտալիա - Շվեյցարիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

01:25   17 հունիսի, 2021

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի Իտալիա – Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Մանուել Լոկատելին։ Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպանը երկու անգամ գրավել էր շվեյցարացիների դարպասը։

Իտալիան երկրորդ հաղթանակը տարավ եւ 6 միավորով խմբի առաջատարն է՝ ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։

Խմբային փուլի վերջին տուրում Իտալիան հունիսի 20-ին կմրցի Ուելսի թիմի հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

Իտալիա - Շվեյցարիա՝ 3։0 (տեսանյութ)

Մանուել Լոկատելի, 26, 52, Չիրո Իմոբիլե, 89



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.