«Ռեալը» հայտարարեց Սերխիո Ռամոսի հեռանալու մասին

00:04   17 հունիսի, 2021

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հայտարարել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալու մասին։

Հունիսի 17-ին Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ տեղի կունենա թիմի ավագի հրաժեշտի եւ մեծարման արարողությունը, որից հետո կանցկացվի ֆուտբոլիստի ասուլիսը։

Հունիսի 30-ին ավարտվում է Սերխիո Ռամոսի պայմանագիրը, որը երկարաձգելու համաձայնության կողմերը չեն հասել։

Սերխիո Ռամոսը 2005 թվականին «Սեւիլիայից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։