«Մանչեսթեր Յունայթեդը» 17 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ է առաջարկել Ռոնալդուին

22:50   16 հունիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։ Անգլիական ակումբն արդեն առաջարկ է արել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողին։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 36–ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 17 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30–ը։ Ավարտված մրցաշրջանում նա իտալական թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003–2009 թվականներին՝ երեք անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկական անգամ՝ Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, աշխարհի ակումբային չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։