Վարազդատ Ավետիսյանը՝ Հայաստանի Մ–19 հավաքականի գլխավոր մարզիչ

20:02   16 հունիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, որը նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: Նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հայաստանի Մ-19 հավաքականը, Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, կպատրաստվի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ նոյեմբերին Խորվաթիայում անցկացվելիք ընտրական մրցաշարին, որտեղ մրցակիցները կլինենԽորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:

ՀայաստանիՄ-19 հավաքականը հունիսի 18-ից 22-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան - «Արարատ-Արմենիա»

Անդրանիկ Մարտիրոսյան - «Ուրարտու»

Գոռ Մատինյան - «Ակադեմիա»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Գևորգյան - «Շիրակ»

Գոռ Առաքելյան - «Արարատ-Արմենիա»

Յուրի Մարտիրոսյան - «Վեստ Արմենիա»

Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Տիմուր Ասոյան - ԲԿՄԱ (Ռուսաստան)

Պավել Գորելով - «Ռոստով» (Ռուսաստան)

Նարեկ Մանուկյան - «Կալուգա» (Ռուսաստան)

Կարեն Գալստան - «Ուրարտու»

Վահրամ Մախսուդյան - «Արարատ-Արմենիա»

Համլետ Սարգսյան - «Ուրարտու»

Սպարտակ Հայրապետյան - «Արարատ-Արմենիա»

Հարություն Ասատրյան - «Փյունիկ»

Տիգրան Սարգսյան - «Փյունիկ»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Միսակ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»

Լևոն Վարդանյան - ԲԿՄԱ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.