«Ալաշկերտի» պոտենցիալ մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում

15:16   16 հունիսի, 2021

Շվեյցարական Նիոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում Ուելսը ներկայացնող «Կոնաս Կի Նոմադսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Շերիֆ» (Մոլդովա) - «Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» «Կոնաս Կի Նոմադսի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 6/7-ին Ուելսում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 13/14-ին Երևանում:

1946 թվականին հիմնադրված «Կոնաս Կի Նոմադս» ակումբը նախորդ տարի պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Ուելսի չեմպիոն: Թիմը տնային հանդիպումներն անցկացնում է Կոնաս Կի քաղաքի «Դիսայդ Սթեդիում» ստադիոնում, որը հյուրընկալում է 1500 հանդիսական:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։