«Փյունիկը» հրաժեշտ է տվել թիմի ավագին և ունի 2 նորեկ

09:11   16 հունիսի, 2021

Երևանի «Փյունիկից» հեռացել է թիմի ավագ Ալիկ Առաքելյանը։ 25-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրացել է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալիկ Առաքելյանը «Փյունիկում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել է 153 հանդիպում։

«Փյունիկի» կազմը համալրել են Էդգար Մովսեսյանը և Արամ Քոչարյանը:

22-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել ռումինական «Ֆորեստայում» Երևանի «Նոայում» ու Չարենցավանի «Վանում»։

25-ամյա կիսապաշտպան Արամ Քոչարյանը ևս «Ուրարտուի» սան է: Նախկինում նա խաղացել է Երևանի «Արարատում», «Լոկոմոտիվում», «Գանձասար-Կապանում» և Վանաձորի «Լոռիում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։